Ում հասկանալի է, թող նա վճարի դրա համար. Փաշինյան
Իրավաբանական հանրությունն սկսում է օգտագործել այնպիսի բառապաշարը, որը սովորական մահկանացուներիս ընդհանրապես հասանելի և հասկանալի չէ, և երդվյալ ատենակալների դատարանի գաղափարը կապ ունի նաև սրա հետ, որովհետև երբ կողմերը չկարողացան երթվյալ ատենակալներին հասկանալի լեզվով բացատրել ինչը, ինչոց, իրենց պրոբլեմն է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է ուշանում արդարադատությունը։
«Հիմա մեր պրոբլեմն է, որ մենք կամ հանրությունը երբեմն չենք կարողանում հասկանալ ինչի ինչոց է: Այդ երևույթը մեր իրականության մեջ շատ կա, օրինակ, երբ հանրությունը պետք է հաղորդակցվի մշակույթի հետ հասկանա այդ մշակույթը, ասում են՝ դե, գիտեք ինչ, սա այնուամենայնիվ էլիտար մշակույթ է և ոչ բոլորը պետք է հասկանան, սա նեղ շրջանակի համար մշակույթ է: Այստեղից հարց է ծագում՝ շատ լավ, եթե դա նեղ մշակույթ է, հանրությունը հարց կտա, կասի՝ ինչու եմ ես հարկեր վճարում, որպեսզի այս-այս մշակութային հաստատությունները պահպանեմ, որպեսզի նա արտադրի մշակույթ, որ անցնում է դատարկ դահլիճներում կամ հինգ, վեց, յոթ հոգու ներկայությամբ: Եթե այդ մշակույթն ինձ հասկանալի չէ, ում հասկանալի է, թող նա վճարի այդ մշակույթի գոյության և հետագա գործունեության համար։
Նույնն էլ արդարադատության դեպքում է։ Ասում են՝ դե գիտեք ինչ, կան այսպիսի բարդ իրավական հանգույցներ, նրբություններ: Ես չեմ ասում, որ բարդ հանգույցները չկան, ես ասում եմ՝ հանրությունը պիտի հասկանա, ինչ է տեղի ունենում և ինչու։ Ներքին համոզմունքը շատ կարևոր և առանցքային բան է, բայց եթե մենք չենք տեսնում, թե այդ ներքին համոզմունքը ինչի հիման վրա է ձևավորվել, հանրության մոտ է ներքին համոզմունք ձևավորվում, որ այս ներքին համոզմունքը ձևավորվել է ոչ ամենևին փաստերի և փաստարկների հիման վրա։
Ընդ որում, երբեմն մեր իրավաբանական հանրության ներկայացուցիչները կրակին յուղ են լցնում, ասելով՝ որ դե գիտեք ինչ, իրավաբանությունը ճշգրիտ գիտություն չի, եզրակացությունը կարող է այսպես էլ լինել, այնպես էլ լինել»,-ասել է Փաշինյանը:
Նա նկատեց, որ ֆունդամենտալ պրոբլեմ է այն, որ արդարադատությունը ոչ այնքան ուշանում է, որքան տեղ չի հասնում: Ինքը անընդհատ պրոցես է, գնում է, գնում է ու չի հանգուցալուծվում: Պատկերացրեք ճամփորդություն, որը չի ավարտվում, այսինքն չկա այդ վերջին կետը, որ մենք եկանք, հասանք հետևյալ եզրակացության»:
Նմանատիպ հոդվածներ
Դա փորձում են անել շատ նողկալի եղանակով. Ալեքսանյան
Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, ընդդիմադիր գործընկերները փորձում են օգտագործել ու շահագործել սեփական նպատակների հ...
Անհետ կորածների թիվը նվազել է. ՔԿ նախագահը մանրամասներ է նորկայացրել
Անհետ կորածների թիվը ու այն անձանց, որոնք համաձայնել են հուղարկավորել իրենց երեխաների մասունքները, նվազել է։ Այս մասին Ա...
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...