Պուտինը պատասխանել է ԵՄ-ի սպառնալիքներին
ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինը կասկածում է, որ եվրոպացի պաշտոնյաներն ունեն այնպիսի գործիքակազմ, որպեսզի կյանքի կոչեն իրենց սպառնալիքները մայիսի 9-ին Մոսկվա ժամանել պատրաստվող առաջնորդների նկատմամբ:
«Նախ, սպառնալու և սպառնալիքներն իրագործելու համար պետք է ունենալ անհրաժեշտ գործիքներ։ Եվ երկրորդ՝ պետք է պատրաստ լինել կիրառելու այդ ուժերն ու միջոցները։ Արդյոք այդ բոլորն ունեն եվրոպացի պաշտոնյաները՝ չգիտեմ», - ասել է Պուտինը, պատասխանելով լրագրողների հարցին։
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ Ռուսաստան ժամանող եվրոպական առաջնորդներն ունեն խիզախություն։
«Նրանք շատ ավելի համարձակություն ունեն, քան ինչ որ մեկի հետևում թաքնվողները և սպառնացողները. տվյալ դեպքում` սպառնալով նրանց, որոնք պատրաստվում են նշել նացիզմի դեմ պայքարում իրենց կյանքը տված մարդկանց պատմական վաստակը», - ասել է Պուտինը:
ԵՄ անդամության թեկնածու երկրների առաջնորդներին արգելված է մասնակցել Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, նրանք խստագույնս կպատժվեն դրա համար: Այս մասին Եվրամիության արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել են երկու պաշտոնյաներ՝ նախ՝ Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն, ապա ԵՄ դիվանագիտության ղեկավար, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը։ Վերջինսկոչ է արել եվրոպացի առաջնորդներին մայիսի 9-ին այցելել ոչ թե Մոսկվա, այլ Կիև՝ Ուկրաինային հայտնելու իրենց աջակցությունը:
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորածների թիվը նվազել է. ՔԿ նախագահը մանրամասներ է նորկայացրել
Անհետ կորածների թիվը ու այն անձանց, որոնք համաձայնել են հուղարկավորել իրենց երեխաների մասունքները, նվազել է։ Այս մասին Ա...
Դա փորձում են անել շատ նողկալի եղանակով. Ալեքսանյան
Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, ընդդիմադիր գործընկերները փորձում են օգտագործել ու շահագործել սեփական նպատակների հ...
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...