Պեսկովն անդրադարձել է Թրամփի հայտարարությանը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Գիտեք, ես հիմա չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ, հատկապես՝ ժամկետների վերաբերյալ: Նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսական կողմը բաց են մնում խաղաղ կարգավորման որոնումների համար և շարունակում են աշխատել ամերիկյան կողմի հետ: Եվ, իհարկե, մենք հույս ունենք, որ այդ աշխատանքն արդյունք կտա», - նշել է Պեսկովը:
Հիշեցնենք` ապրիլի 20-ին Թրամփը հույս էր հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հրադադարի շուրջ և այս շաբաթ կդադարեցնեն հակամարտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Դա փորձում են անել շատ նողկալի եղանակով. Ալեքսանյան
Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, ընդդիմադիր գործընկերները փորձում են օգտագործել ու շահագործել սեփական նպատակների հ...
Մակրոնը հայերենով ուղերձ է հղել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում` ոգեկոչելով Հայոց ցե...
Անհետ կորածների թիվը նվազել է. ՔԿ նախագահը մանրամասներ է նորկայացրել
Անհետ կորածների թիվը ու այն անձանց, որոնք համաձայնել են հուղարկավորել իրենց երեխաների մասունքները, նվազել է։ Այս մասին Ա...
Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրա...