
Փաշինյանը արցախյան շարժումը համարեց խոչընդոտ այդ պայքարի համար. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր հարցադրում արեց՝ 1990 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից ռեպլիկ արեց՝ դաշնակցական։
«Էդ ո՞վ ասեց, գլուխդ պատով տվեցիր, «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան, գնացեք, մամուլ նայեք»,- հայտարարեց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ փաշինյանական թեզերը վտանգում են մեր պետականությունն ու ազգային գոյությունը։
«ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը ունի հստակ նպատակ՝ հայ ժողովրդին զրկել արմատներից, հիշողությունից ու ինքնությունից»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա՝ Փաշինյանը հակադրեց արցախյան շարժումն ու անկախության համար պայքարը, արցախյան շարժումը համարեց խոչընդոտ այդ պայքարի համար։
«Արցախյան շարժումը խոչընդոտ չէր անկախության համար, այլ՝ դրա շարժիչ ուժն էր, Փաշինյանը չի ուզում հաշվի նստել պատմական իրողության հետ»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։
Նա հայտարարեց՝ Արցախը կարևորագույն անվտանգային բարձիկ ու գործոն էր Հայաստանի համար։