Իմ դեմ կրկին մահափորձ են նախապատրաստում. Ղուկասյան
Իմ դեմ կրկին մահափորձ են նախապատրաստում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Մեզ դիտավորյալ կապում են կրիմանլի հետ։ Ունենք ինֆորմացիա, որ մեր դեմ նորից ինչ-որ վատ արարք պետք է կատարեն։ ՄԵզ կապելով կրիմնալի հետ՝ հող են պատրաստում, որ նորից դա քցեն կրիմնալի վրա։ Հիմա ասում եմ դրանց, եթե հանկարծ նորից ոտնձգություն արվեց, բոլոր փաստերն ուղարկվելու են իրավական բոլոր հաստատություններին, նախագահներին, թե սրա հետևը ով կարող է կանգնած լինել։ 2007-ի երկրորդ սերիան՝ մահափորձ են նախապատրաստում»,- ասել է Ղուկասյանը:
Նշենք՝ 2007 թվականի Ապրիլի 2-ին՝ Աշտարակ-Գյումրի մայրուղու՝ Աշտարակ քաղաքին մոտակա հատվածում անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ծառայողական «Մերսեդես» մակնիշի 051 ԼԼ 50 պետհամարանիշի և նրան ուղեկցող «Գազ-3110» մակնիշի 770 ԼԼ 10 պետհամարանիշի ավտոմեքենաների ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ղուկասյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նորընտիր ղեկավար Վարդան Ղուկասյանը երդմամբ պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը Հ...
Գյումրու քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը
Վարդան Ղուկասյանը կրկին ընտրվել է Գյումրու քաղաքապետ: Նա նախկինում այդ պաշտոնում եղել է 13 տարի: Ընտրություններում ընդդի...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Ամեն ինչ կախված է Հայաստանից. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին ասել է...