Ուոլցը և Ռուբիոն պաշտպանել են իրանական օբյեկտներին հարված հասցնելու գաղափարը
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտպանել են իրանական օբյեկտներին ռազմական հարված հասցնելու գաղափարը, որը պոտենցիալ կապ ունի միջուկային զենքի ստեղծման հետ: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաներին։
Միևնույն ժամանակ նախագահ Թրամփը լսել է խնդրի դիվանագիտական լուծման կողմնակիցների, այդ թվում՝ լրագրող Թաքեր Կարլսոնի տեսակետները։
Ավելի զուսպ մոտեցման կողմնակիցները նշում են, որ ԱՄՆ հետախուզության գնահատականները հուշում են, որ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, և որ Իրանի ռմբակոծումը, հավանաբար, ավելի լայն տարածաշրջանային պատերազմի կհանգեցնի:
Մինչ այս Իրանը վստահություն էր հայտնել, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների կողմերը կկարողանան համաձայնության գալ։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների լուծմանը, տեղի կունենա ապրիլի 19-ին Հռոմում։
Նմանատիպ հոդվածներ
Այս առումով ես շատ կոնկրետ խնդիր ունեմ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բա...
Դա փորձում են անել շատ նողկալի եղանակով. Ալեքսանյան
Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, ընդդիմադիր գործընկերները փորձում են օգտագործել ու շահագործել սեփական նպատակների հ...
Սարիկ Մինասյանը հաղորդագրություն է տարածել
Ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ...
«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյան
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում.Այսօր մեզ անխնա քննադատում, իս...