Ղուկասյանը սա անում է, որ հետո ասի դրա համար ինձ ձերբակալեցին. Սարուխանյան
Այն, որ Վարդան Ղուկասյանը անցնում է բազմաթիվ քրեական գործերով, կարծեմ 40 դրվագով, դա նոր բան չէ, դա մինչև ընտրական պրոցեսներն էին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը:
Նրա խոսքով՝ Վարդան Ղուկասյանը առաջադրվեց հենց դրա համար, որ պաշտպանի իր քրեական գործերը, դա ինքն է ասել:
«Ինքն է ասել է՝ խելոք նստած էի, բան չէի անում, բայց քանի որ քրեական գործերը հարուցվեցին, մասնակցում եմ այս պրոցեսին, որովհետև իմ դեմ կան քրեական գործեր: Դա ինքն անում է, որ եթե հանկարծ ինչ-որ բան լինի քրեական գործերի արդյունքում, դատավճիռներ լինեն, ասի՝ ես դարձա Գյումրիի քաղաքապետ, դրա համար ինձ ձերբակալեցին»,- ասել է Սարուխանյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է Վարդան Ղուկասյանը կալանավորվի, որը ձեռնտու կլինի ՔՊ-ի համար, Սարուխանյանը պատասխանել է.
«Դա ինձ վերաբերող հարց չի, ես իրավիճակին կարող եմ տալ քաղաքական գնահատական: Իրավական մասով խնդրում եմ համապատասխան մարմիններին հարցրեք: Բայց այն, որ Վարդան Ղուկասյանը անցնում է բազմաթիվ քրեական գործերով, ապօրինի գույքի բռնագանձման օրենքով է անցնում, դա բոլորս գիտենք և մինչև Գյումրիի ՏԻՄ ընտրությունները այդ գործերը կային»:
Նմանատիպ հոդվածներ
Ղուկասյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նորընտիր ղեկավար Վարդան Ղուկասյանը երդմամբ պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը Հ...
Գյումրու քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը
Վարդան Ղուկասյանը կրկին ընտրվել է Գյումրու քաղաքապետ: Նա նախկինում այդ պաշտոնում եղել է 13 տարի: Ընտրություններում ընդդի...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Ամեն ինչ կախված է Հայաստանից. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին ասել է...