Թեժ լեզվակռիվ՝ Ազգային ժողովում
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի եւ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանի միջև:
«Ասում եք՝ 2024 թվականը եղել է ամենախաղաղ տարին։ Եթե Սյունիքն էլ տաք, 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի»,- ԱԺ ամբիոնից, դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Արթուր Խաչատրյանը ելույթի ժամանակ տեղից ինչ-որ բաներ էր բղավում, որին արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը. «Ուրեմն լսեք ինձ, պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք, հետո իմ հետ խոսեք հարգալից, հետո մի անցեք ձեր չափերը»:
Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ ինքն է իր չափերը գծում:
«Ուրեմն լավ չեք գծում, ուրեմն ես կգծեմ հիմա ու հանգստացեք, հանգստացեք ասեցի, հանգստացի, հանգիստ»,-արդեն բղավելով ասաց Ռուբեն ռուբինյանը եւ նույն բարձր տոնով Քրիստինե Վարդանյանին հորդորեց շարունակել իր ելույթը:
Քրիստինե Վարդանյանն իր ելույթում հղում անելով ՔՊ-ական պատգամավորներին շփոթեց երկու պատգամավորներին և ասաց. «Չեմ հիշում Մարիա Կարապետյանը, թե Սոնա Ղազարյանը, շատ տարբերություն չկա»:
Ռուբինյանը կոչ արեց հարգալից խոսել պատգամավորների մասին. «Դուք էլ տեղից լռեք, պարոն Մինասյան»,-հայտարարել է նա դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, ով տեղից ինչ-որ բան էր բղավում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդին այդ դեպքում՝ չեն կարող տուգանել․ Սարգսյան
Այս պահին՝ վարորդական վկայականների հետ կապված, այն դուրս է բերվել ոստիկանության կազմից, որպես հանրային ծառայություն այն...
Ծիծաղում եք, բայց 25 տարի մարդիկ զուգարան չեն ունեցել․ Գաբրելյան
Ասում են, որ այս երկիրը ինքնության և երշիկի երկիր է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խ...
Այդքան պարզ սուտ ո՞րտեղից եք հնարում․ Մինասյան
Հայտարարում եք, որ 7 տարի Հայաստանի ոչ մի իշխանության չի հաջողվել պետական բյուջեի եկամուտները կրկնապատկել, այդքան պարզ ս...
Մակարոնի հետ կետչուպ էլ կտամ․ Գաբրիելյան
Պատրաստ եմ մակարոնի հետ կետչուպ էլ տամ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Քաղաքացիական կուսակցություն» խմբակցությ...