Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել
Տարածվող լուրերը, թե Սամվել Բաբայանը հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին, իրականությանը չեն համապատասխանում։ Այդ մասին հայտարարել են Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից։
«Ի պատասխան լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների և հանրային դաշտում տարածվող չհիմնավորված տեղեկատվության՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին։ Իսկ տարածվող նմանատիպ տեղեկությունները դիտարկում ենք որպես միտումնավոր արշավ՝ ուղղված հասարակական կարծիքի մանիպուլյացիային։
Արցախի պետական ինստիտուտների պահպանման և շարունակականության վերաբերյալ Սամվել Բաբայանի դիրքորոշումները բազմիցս արտահայտվել են գործող նախագահ Սամվել Շահրամանյանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստերի և աշխատանքային հանդիպումների շրջանակում «Միասնական հայրենիք» խմբակցության գործունեութամբ։
Հորդորում ենք լրատվամիջոցներին դադարեցնել իրականության հետ կապ չունեցող թեզերի շրջանառությունը և առաջնորդվել մասնագիտական պատասխանատվության չափանիշներով»,- ասաված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Այս առումով ես շատ կոնկրետ խնդիր ունեմ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բա...
Սարիկ Մինասյանը հաղորդագրություն է տարածել
Ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ...
ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում
ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտաս...
Թրամփը Պուտինին վերջնաժամկետ է տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «վերջնաժամկետ» է տվել Ուկրաինայում հրադ...