Իրենք չեն ուզում, որ մենք ունենանք սահման․ Արսեն Թորոսյան
«Ընդդիմությունն ուզում է մեզ ներքաշել այն բանավեճի մեջ, թե ով է ավելի շատ թուրք»։ Այս մասին Աժ-ում իր ելութի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Իրականում շատ դժվար է դիմանալ այդ գայթակղությանը և չմտնել այդ բանավեճի մեջ։ Ընդդիմությունը դրան զուգահեռ ուզում է, որ չլինենք անկախ։ Քրիստինե Վարդանյանը ռուսի շպիոնների ցանկեր ա նշում, ստեղ չի հիմա, երևի պետք ա ցանկը լրացնի, ամբողջական չէր»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ սահմանազատումը եղել է ձեռքբերում։
«Իրենք չեն ուզում, որ մենք ունենանք սահման՝ պետականության ամենակարևոր ատրիբուտներից մեկը»,- ասել է նա՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրսիտինե Վարդանյանի հայտարարություններին, թե երկրի սահմանը որոշվել է ՔՊ վարչությունում։
«Չէ, տիկին Վարդանյան, մենք չենք որոշել ու չենք էլ ուզում որոշել։ Պետական սահմանը որոշվել է անկախանալիս, որին դուք դեմ եք եղել ու մինչև հիմա դեմ եք»,-ասել է Թորոսյանը։
Պատգամավորը վստահեցրել է, որ իշխանությունը սահմանազատելու է սահմանը մինչև վերջ. «Չունենա՞նք սահման։ Դուք չեք ուզում սահման ունենանք, որ հետո հեշտ լինի տարբեր պետությունների տակ պառկեցնելը»։
Անդրադառնալով իրականացվող ծրագրերին՝ Թորոսյանն ասաց․ «Մեր հիմնական խնդիրը պետք է լինի բնակչության աճը։ Ցավալի վիճակագրություն՝ հունվար-փետրվար ամսիներին -500 ծնունդ ունենք»։
Նա նշեց, որ խնդրի լուծման համար պետք են առաջնահերթություններ փոխել։
Նմանատիպ հոդվածներ
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...
Պատրաստ եմ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվ...
Գյումրին քաղաքապետ է ընտրում․ մանրամասներ
Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։Նիստը վարում է Հայաստանի...