Գյումրին քաղաքապետ է ընտրում․ մանրամասներ
Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։
Նիստը վարում է Հայաստանի կոմունիստական կուսակացության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, քանի որ նա տարիքով ամենամեծն է։
«Հայաստանի կոմունիստական կուսակացություն», «Մեր քաղաքը», «Մայր Հայաստան», «Իմ հզոր համայնք» խմբակցությունները մասնակցում են նիստին, ներկա չէ միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։
Նիստը սկսվեց տերունական աղոթքով և Գյումրու օրհներգով։ Հավելենք, որ նիստից առաջ Վարդան Ղուկասյանը պատասխանելով իր քաղաքապետ ընտրվելու հնարավորության մասին հարցին, ասել է․ «Ես Նոստրադամուսը չեմ»։
Նշենք, որ Գյումրիում առաջադրվել է համայնքի ղեկավարի մեկ թեկնածու։
«Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը», «Մեր քաղաքը» իրենց ցուցակից թեկնածու չառաջադրեցին, հայտարարեցին, որ քվեարկելու են ընդդիմադիր դաշտում առավելագույն քվե ստացած ուժի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին:
Թեկնածուի առաջադրումից հետո Վարդան Ղուկասյանը հայտարարեց 30 րոպե ընդմիջում բաց քվեարկության քվեաթերթիկները պատրաստելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...
Պատրաստ եմ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվ...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...