Իրանի ԱԳ նախարարը Գրոսիին կոչ է արել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել ճնշմանը, որը որոշ պետություններ փորձում են գործադրել։ Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Արաղչին գործակալությանը կոչ է արել կատարել իր պարտավորությունները՝ «առանց որոշ երկրների կողմից ավելորդ ճնշումների ենթարկվելու»։
Նախարարը վերահաստատել է «Իրանի վճռականությունը շարունակելու ներգրավվել և համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ իր միջազգային իրավական պարտավորությունների շրջանակներում»՝ կարգավորելու իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարը Գրոսսիին տեղեկացրել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների առաջընթացի մասին։
Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Թեհրանում Իրանի արտգործնախարարության շենքում հանդիպել և բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...
Պատրաստ եմ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվ...
Գյումրին քաղաքապետ է ընտրում․ մանրամասներ
Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։Նիստը վարում է Հայաստանի...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...