Վարդան Ղուկասյանը՝ քաղաքական հենարան ունենալու մասին
Ես չունեմ քաղաքական հենարան։ Այս մասին Գյումրիի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք: Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականության մեջ ոչ մեկի հետ չեմ համագործակցում Բարձրաձայն ասում եմ և իմ խոսքերը խնդրում եմ հիմք ընդունեք: Քաղաքական որոշ գործիչների պես չընդունեք, որ ասենք մի օր մի բան են ասում, հետո այլ բան են ասում, հետո այլ բան են ասում: Ես հիմա ոչ մեկի հետ քաղաքական առումով ճանապարհ չեմ գնում այս պահի դրությամբ: Հետագայում միգուցե կլինի ի՞նչ է պատահել որ, երբեք մի ասա երբեք»,-ասել է նա:
Հարցին՝ առանց քաղաքական հենարանի ինչպե՞ս է աշխատելու, Ղուկասյանը պատասխանել է.
«Բոլորը խմբակցությունները իրենց ձայնը տվեցին, դրանից հետո կհամագործակցենք, կաշխատենք:
Մեկը կարող է մի կուսակցության պատկանելիություն ունենա, մեկը մյուս կուսակցության պատկանելիություն ունենա, բայց մեր հիմքը պիտի լինի քաղաքի շահը: Պետք է լինի համերաշխություն, խառնակչություն չանել, ոտ չպահել, խոսքին տեր լինել, ասած խոսքը պահել, մարդու հետևից դավեր չդավել, իմ ապրած կյանքը այդպիսին է»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Ադրբեջանի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու հետ կապված
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշված...
ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում. Փաշինյան
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ...