Քրվարույթ՝ ամուսինների թթու վարունգից մահանալու դեպքով
Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինների մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ»,- նշել են ՔԿ-ից:
Հիշեցնենք՝ Ապրիլի 14-ին՝ ժամը 9.47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Նմանատիպ հոդվածներ
Որն է շտապօգնության բժշկի մահվան պատճառը. մանրամասներ
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի վթարին: Նրա խոսքո...
Ամուսինները հանկարծամահ են եղել թթու վարունգից
Ապրիլի 14-ին՝ ժամը 9.47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ...
Ադրբեջանում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ադրբեջանի տարբեր շրջաններում հորդառատ տեղումները ջրհեղեղների պատճառ են դարձել։ Աղսուի...
Երևանը պարտվեց «լնգուլավազին», իսկ համայնքը պարտվեց «փողի մեռածներին». Վիկտոր Մնացականյան
Զուգահեռ իրականությունում մայթը պարտվեց հովանավորչությանը: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Կենտրոն վարչական շրջա...