Մենք Ադրբեջանին դա վաղուց ներկայացրել ենք. Փաշինյան
Դա մեր աշխատանքն է և մենք այդ աշխատանքը մտադիր ենք հետևողական անել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Խաղաղության պայմանագրի» կնքմանը՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ոչ միայն միջազգային, այլ նաև ներքին տրամաբանության մեջ այնպես չէ, որ ծրագրերը, որոնք դնում ենք սեղանին, միանգամից ստացվում են՝ սկսած պարեկային ոստիկանությունից, վերջացրած դպրոցների ու մանկապարտեզների կառուցումից: Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն, հանգամանքների ամբողջական ուսումնասիրություն են պահանջում: Դա մեր աշխատանքն ու օրակարգն է և մենք դրանով պետք է զբաղվենք»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն իր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկում» շատ վաղուց գրավոր ներկայացրել է Ադրբեջանին, որպեսզի ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն:
«Այդ ծրագրի շրջանակներում մենք սկսել ենք աշխատանքները և շարունակելու ենք: Մեր գրավոր առաջարկին դեռ գրավոր պատասխան չենք ստացել»,- եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Ադրբեջանի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու հետ կապված
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ...
ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում. Փաշինյան
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ...