Հունգարիան արգելափակել է Հայաստանի համար ԵՄ ռազմական օգնությունը
Եվրամիության երկրների արտգործնախարարներն Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս մասին գրում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։
Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը, որը ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ներկայացրել էր ԵՄ խորհրդին անցած ամիս։
Ադրբեջանի նախագահի հետ «սերտ» հարաբերություններով հայտնի Հունգարիան, օգտվելով վետոյի իր իրավունքից, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է որոշումը, հայտնում են «Ազատության» աղբյուրները։
Բուդապեշտը նույն կերպ վարվել էր անցած տարի, երբ Եվրամիությունը առաջին անգամ սկսեց քննարկել Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո տրամադրելու հարցը։ Այն ժամանակ Բուդապեշտը պահանջել էր, որ ծրագրում նաև Ադրբեջանը ներառվի։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը փորձում է ձևավորել Հայաստան՝ որը պատրաստվում է նորից հարձակվել. Սիմոնյան
Տասնամյակներ շարունակ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի քաղաքական կառուցվածքը հիմնված է եղել «մեկը մյուսին ատելու» գաղափարի վ...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Ադրբեջանի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու հետ կապված
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ...
ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում. Փաշինյան
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ...