Գյումրուն պարգևել են խմբակային բռնաբարություններ. Վահագն Ալեքսանյան
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, թե ընդդիմությունը քաղաքապետ ընտրելով Վարդան Ղուկասյանին, Գյումրուն այս գարնանը պարգևել է խմբակային բռնաբարությունների, սպանությունների ու քրեական գործերի յուրատեսակ բուկետ։
«Այդ բուկետը նվիրելու ճանապարհին անցաք ամեն հնարավորի վրայով»,- ասել է նա:
Վերջինս կին պատգամավորներին կոչ է արել հանգիստ շրջազգեստ հագնել ու Գյումրի գնալ։
«Սիրելի ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք գնալ Գյումրի, կարող եք Գյումրիում շրջազգեստ հագնել, ի ուրախություն ձեզ՝ ՔՊ-ն Հայաստանում իշխանություն է ու ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը կսանձվեն պետության ողջ լծակներով»,- հայտարարեց նա։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հավելում է արել.
«Ասեմ ավելին՝ Դաշնակցության տղամարդ ներկայացուցիչներն էլ կարող են հանգիստ զուգարան գնալ»։
Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր.
«Աղջիկները կթողե՞ն մեղք չգործեմ, գեղեցիկ հագած, ոտքերը բաց, տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում»։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը
Վարդան Ղուկասյանը կրկին ընտրվել է Գյումրու քաղաքապետ: Նա նախկինում այդ պաշտոնում եղել է 13 տարի: Ընտրություններում ընդդի...
Ղուկասյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նորընտիր ղեկավար Վարդան Ղուկասյանը երդմամբ պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը Հ...
Ավինյանը՝ Երևանի օդի որակի մասին
Այս սեզոնին օդի որակը զգալիորեն բարելավվում է: Խնդիրներ ունենում ենք հիմնականում ձմռան ամիսներին: Այս մասին Երևանի քաղաք...
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...