Օտարերկրացիները հափշտակել են գումար, փորձել են սեռական ոտնձգություն կատարել
Ապրիլի 14-ին Ոստիկանություն դիմած 25-ամյա օտարերկրացին հայտնել է, որ ապրիլի 12-ին չորս համերկրացիները ապօրինի մուտք են գործել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել 100 հազար դրամ, բջջային հեռախոսներ, գոտիով և մետաղյա ձողով հարվածել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև փորձել են կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և մարզի պարեկների հետ, պարզել են կատարողների ինքնությունը:
Արթիկ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն, ապա՝ ձերբակալվածների պահման վայր: Այժմ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Որն է շտապօգնության բժշկի մահվան պատճառը. մանրամասներ
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի վթարին: Նրա խոսքո...
Ամուսինները հանկարծամահ են եղել թթու վարունգից
Ապրիլի 14-ին՝ ժամը 9.47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ...
Ադրբեջանում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ադրբեջանի տարբեր շրջաններում հորդառատ տեղումները ջրհեղեղների պատճառ են դարձել։ Աղսուի...
Քրվարույթ՝ ամուսինների թթու վարունգից մահանալու դեպքով
Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինների մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։...