Երկիրը մեծապես կշահի, եթե դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է դիրքորոշվել՝ ի պաշտպանություն Կանադայի՝ Միացյալ Նահանգների կազմում ընդգրկվելու հարցում։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը, փոխանցում է РИА Новости-ն։
«Նախագահը դեռ մնում է Կանադայի վերաբերյալ իր դիրքորոշմանը. Միացյալ Նահանգները սուբսիդավորել է Կանադայի պաշտպանունակությունը: Եվ նա դեռ կարծում է, որ կանադացիները մեծապես կշահեն, եթե երկիրը դառնա Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը», - ասել է Սպիտակ տան խոսնակը։
Թրամփը բազմիցս ասել է, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ-ի մի մասը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Կանադան «շատ ավելի լավ վիճակում կլինի» որպես ԱՄՆ 51-րդ նահանգ։ Քաղաքական գործիչը նաև պնդել է, որ իր երկիրը Կանադայի պատճառով ամեն տարի կորցնում է 200 միլիարդ դոլար, և ինքը թույլ չի տա, որ դա շարունակվի։ Բացի այդ, Թրամփը, երբ քննարկում էր Կանադայի՝ ԱՄՆ-ին միանալու հարցը, կարծիք էր հայտնել, որ հարկերի և պաշտպանության գծով զգալի խնայողությունները կարող են առավելություն լինել կանադացիների համար։
Նմանատիպ հոդվածներ
Սարիկ Մինասյանը հաղորդագրություն է տարածել
Ինչպես և խոստացել էի՝ ես տեր եմ ձեր քվեին: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ...
ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում
ԱՄՆ պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, 215 մլն դոլար ընդհանուր գումարի արտաս...
Թրամփը Պուտինին վերջնաժամկետ է տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին «վերջնաժամկետ» է տվել Ուկրաինայում հրադ...
«Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյան
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում.Այսօր մեզ անխնա քննադատում, իս...