Ռուսաստանը պատրաստ է դրան․ Գալուզին
Մոսկվան տրամադրված է Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուն։ Այս մասին IZ.RU թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը ցավում է, որ Թբիլիսին «երկխոսության վերականգնումը կապում է Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ իր դիրքորոշման հետ»։
«2008 թվականի օգոստոսին ընդունված Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունն ու անկախությունը ճանաչելու Ռուսաստանի Դաշնության որոշումը վերանայման ենթակա չէ, սակայն մենք պատրաստ ենք շարունակել համակողմանիորեն զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Վրաստանի հետ», - ասել է Գալուզինը։
Ապրիլի 11-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հիշեցրել է, որ Թբիլիսին Մոսկվայի հետ հարաբերությունները պահպանում է «խաղաղ և պրագմատիկ» տոնով։
Հիշեցնենք՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են Վրաստանի կողմից այն բանից հետո, երբ 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը: Թբիլիսին այդ տարածքները համարում է օկուպացված:
Նմանատիպ հոդվածներ
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...
Պատրաստ եմ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվ...
Գյումրին քաղաքապետ է ընտրում․ մանրամասներ
Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։Նիստը վարում է Հայաստանի...
ԱՄՆ-ն պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ․ Թրամփ
ԱՄՆ-ն պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույց...