ԱՄՆ-ն պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ․ Թրամփ
ԱՄՆ-ն պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Associated Press-ը։
«Եթե դա անհրաժեշտ լինի, միանշանակ, այո»,- ասել է նա՝ ի պատասխան հարցի։
Թրամփը նշել է, որ Օմանում Իրանի հետ առաջիկա խորհրդակցությունները երկար գործընթացի միայն սկիզբը կլինեն։
«Մենք քիչ ժամանակ ունենք, մենք քիչ ժամանակ ունենք, քանի որ թույլ չենք տա նրանց միջուկային զենք ստանալ: Ես շատ բան չեմ խնդրում, նրանք միջուկային զենք չեն կարող ունենալ», - ասել է ԱՄՆ նախագահը և հավելել․ «Բայց Իրանի հետ, այո, եթե ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք: Ակնհայտ է, որ Իսրայելը մեծապես ներգրավված կլինի դրանում: Նրանք կլինեն առաջնորդն այս հարցում: Բայց մեզ ոչ ոք չի ղեկավարում։ Մենք անում ենք այն, ինչ ուզում ենք»։
Նա նշել է, որ Իսրայելը կարող է ղեկավարել պոտենցիալ ռազմական գործողությունն Իրանի դեմ, եթե երկու կողմերը չկարողանան համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...
Պատրաստ եմ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվ...
Գյումրին քաղաքապետ է ընտրում․ մանրամասներ
Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։ Նիստը վարում է Հայաստանի...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...