Իսրայելը ԱՄՆ-ին մղում է այդ քայլին․ Axios
Իսրայելը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ռազմական սցենար դիտարկի՝ միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում հարցը լուծելու համար: Այս մասին հայտնում է Axios պորտալը։
Ըստ աղբյուրների՝ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերին տեղեկացրել է Մուսկատում (Օման) իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների առաջին փուլի արդյունքների մասին։
Նշվում է, որ Իսրայելը «խիստ թերահավատորեն» է վերաբերվում իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու հավանականությանը: Թեհրանն, իր հերթին, մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը կարող է կրկին դուրս գալ դրանից, ինչպես դա արեց 2018 թվականին։
Աղբյուրների համաձայն՝ Ուիթքոֆը նաև քննարկել է բանակցությունների առաջին փուլը Պարսից ծոցի երկրների պաշտոնյաների հետ, մինչդեռ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Կատարի, Քուվեյթի և Եգիպտոսի իր գործընկերներին ներկայացրել է արդյունքները:
Նմանատիպ հոդվածներ
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...
Պատրաստ եմ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվ...
Գյումրին քաղաքապետ է ընտրում․ մանրամասներ
Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։Նիստը վարում է Հայաստանի...
ԱՄՆ-ն պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ․ Թրամփ
ԱՄՆ-ն պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույց...