Մարկ Ռուբիոն՝ Սումի քաղաքի վրա հրթիռային հարձակման մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X -ի իր էջում ցավակցել է ուկրաինական Սումի քաղաքի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սումիի վրա ռուսական հրթիռային սարսափելի հարձակման հետևանքով զոհերի կապակցությամբ։
Սա ողբերգական հիշեցում է այն մասին, թե ինչու են նախագահ Թրամփն ու նրա վարչակազմն այդքան ժամանակ և ջանք գործադրում՝ այս պատերազմին վերջ տալու և կայուն խաղաղության հասնելու համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Սումիի վրա ռուսական հրթիռների հարձակման հետևանքով կան տասնյակ զոհեր և տուժածներ, այդ թվում՝ երեխաներ։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական կողմը հերքում է թուրքական ԶԼՄ–ներում հայտնված տեղեկությունները
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հերքել է թուրքական ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, թե ապրիլի 15...
Հուսթիները հարվածել են Իսրայելի օդանավակայանի և ռազմաբազայի ուղղությամբ
Հյուսիսային Եմենում իշխող շիայական «Անսար Ալլահ» զինաքաղաքական շարժումը, որը առավել հայտնի է որպես հուսիթներ, հայտարարել...
Սյունիքում գործարկվեց էկոպարեկային ծառայությունը
Կապանում մեկնարկել է Էկոպարեկային ծառայության գործունեությունը՝ որպես շրջակա միջավայրի պահպանության նոր մոդելՎարչապետ Նի...
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...