Պատանդ դարձած առաջնորդներ. The Insider
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի` հացադուլից հյուծված կադրերը, որոնք վերջին օրերին լայնորեն տարածվել են մեդիա հարթակներում, մեծ արձագանք են գտել Հայաստանում։ Նա Բաքվում դատարանի առաջ է կանգնած՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության ևս 15 ներկայացուցիչների հետ միասին։ Այս մասին գրում է The Insider-ը։
Նշվում է, որ այս բռնաճնշումները միաժամանակ ապակայունացնում են իրավիճակը Հայաստանում և խթանում հակահայկական տրամադրությունները Ադրբեջանում։
Վարդանյանը հացադուլ է հայտարարել փետրվարի 18-ին՝ այն շարունակելով 23 օր։ Նրա խոսքով՝ նպատակն էր ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ «դատավարություն չկա, բայց դատավճիռ է կայացվում»։ Ըստ իրավապաշտպանների, առանց անկախ իրավական ներկայացուցչության, ընթացող դատավարությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին և Հայաստանում արդեն բնութագրվում է որպես «կեղծ դատավարություն»։
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը ռազմագերիներին սկսել է դիտարկել որպես քաղաքական սակարկության գործիք։ 2021 թվականին տարածված տեսանյութում նախագահ Իլհամ Ալիևը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում հեգնանքով նշում է, որ ռազմագերիներն արդյունավետ լծակ են դարձել բանակցությունների ընթացքում՝ անտեսելով պատերազմի օրենքներով նախատեսված նրանց պաշտպանությունը։
Թեև Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարների իրավական կարգավիճակը տարբերվում է ռազմագերիներից, նրանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը փաստում է նույն նպատակը՝ քաղաքական ճնշում Հայաստանի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Աննախադեպ համաձայնություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի...
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը հանդիպել են
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Թուրքիայում Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդպման վերաբերյալ․Ապրիլի 12-ին Անթալիա...
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Սպառնացել է սպանել Թրամփին և Մասկին. հայտարարություն
ԱՄՆ արդարադատության նախարարությունը տարածել է հայտարարություն, որի համաձայն Փենսիլվանիա նահանգում ձերբակալվել է մի տղամա...