Քաղաքականություն

Սկանդալ. ինչ պատգամ է փոխանցել Արմեն Սարգսյանն Ալիևին

Սկանդալ. ինչ պատգամ է փոխանցել Արմեն Սարգսյանն Ալիևին
Մոհամմադ Ջավադ Զարիֆը Իրանի Իսլամական Հանրապետության վաստակաշատ դիվանագետներից է՝ 2024 թ. ԻԻՀ նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Մասուդ Փեզեշքիանի նախընտրական շտաբի ամենաակտիվ…

Մոհամմադ Ջավադ Զարիֆը Իրանի Իսլամական Հանրապետության վաստակաշատ դիվանագետներից է՝ 2024 թ. ԻԻՀ նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Մասուդ Փեզեշքիանի նախընտրական շտաբի ամենաակտիվ քարոզիչներից մեկը: Նա ԻԻՀ 14-րդ կառավարության անցումային շրջանում ռազմավարական խորհրդի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ մինչ այդ՝ նախագահ Ռոհանիի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում 44-օրյա պատերազմի ավարտից 6 ամիս անց այցելել էր Երեւան եւ Բաքու: Երեւանում ԻԻՀ ԱԳ նախարարն արարողակարգով նախատեսված ծրագրի շրջանակում հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Իրանցի դիվանագետն օրերս իր տեսագրված հարցազրույցներից մեկի ժամանակ երեւանյան հանդիպումից ուշագրավ մանրամասներ է ներկայացրել: Ըստ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցել հետեւյալ ձեւակերպմամբ իր պատգամը: Այս մասին գրում է «Ազգ» օրաթերթը:


«28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին, ձեզ (ադրբեջանցիներին Գ.Ա.) նվաստացրինք ու ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»: Զարիֆը նաեւ հավելում է.



«ՀՀ նախագահի պատգամը Բաքվում փոխանցեցի նախագահ Իլհամ Ալիեւին, ընդգծելով, որ խաղաղությունը պետք է հաստատել այն ժամանակ, երբ հզոր ես: Իլհամ Ալիեւն էլ տրամաբանական համարեց այդ խոսքերն ու ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ վարվելու է»,- գրել է օրաթերթը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250