Նա հայտնի է բացարձակ անգրագիտությամբ. Լավրով
Քաղաքական գործիչները, ինչպիսիք են ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը և Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բաերբոքը, ցույց են տալիս, թե որքան ցածր և դեգրադացված է Եվրամիությունը (ԵՄ): Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ։
Նախարարը մանրամասնել է, որ դրա մասին են վկայում, մասնավորապես, Կալլասի խոսքերը, որ Կենտրոնական Ասիայի երկրները պետք է «դիմանան» Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն այժմ մտածում է ոչ թե իր ընտրողների մասին, այլ այն մասին, թե ինչպես «ստիպել այլ երկրներին դիմանալ՝ Ռուսաստանին պատժելու համար»։
Լավրովը հավելել է, որ Բաերբոքը «հայտնի էր շատ բաներով, այդ թվում՝ բացարձակ անգրագիտությամբ»։
«Բաերբոքը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ միասին գերմանացիների մասին ասել է. «Այո, մենք զգալիորեն վատթարացնում ենք մեր բնակչության կենսամակարդակը, բայց Ռուսաստանին հաղթելու համար մեր ընտրազանգվածը պետք է դիմանա այդ դժվարություններին», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարը` պատերազմի վտանգի մասին
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանա...
Քըլըչի մեկնաբանությունը Ռուբինյանի հետ հանդիպումից հետո
Անթալիայում կայացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացներ Ռուբեն Ռուբինյանինև Սերդար Քըլըչի հանդիպո...
Շիրակի մարզպետը` հրաժարական տալու լուրերի մասին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյ...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Վրաստանի հայտարարությանը
Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով։ Այս մասին Sputnik Արմենիա...