Ինչու Հաագայի դատարանը չի կարող դատել Պուտինին
Արևմտյան երկրները ցանկանում են Հաագայում ստեղծել Ուկրաինայում պատերազմի հետ կապված հատուկ տրիբունալ:
Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը տարածվում է միայն այն երկրների վրա, որոնք վավերացրել են Հռոմի կանոնադրությունը։ Ռուսաստանը, ինչպես Միացյալ Նահանգները, կառույցի մասնակից չէ։ Հետևաբար, Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները ցանկանում են ստեղծել առանձին, անկախ դատարան՝ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հանցագործությունը քննելու համար»։ Սակայն այս տրիբունալն էլ չի կարողանա Ռուսաստանի նախագահի դեմ քրեական հետապնդում իրականացնել առանց դատարանում նրա անձնական ներկայության: Պուտինին հեռակա դատելուն խանգարում է նրա ներկայիս անձեռնմխելիությունը՝ պետության ղեկավարի կարգավիճակում, հայտնում է Euronews-ը։
Բացի այդ, Ռուսաստանը չի ճանաչում Ուկրաինայում պատերազմի մեկնարկը որպես հանցագործություն, հրաժարվում է համագործակցել արևմտյան կառույցների հետ, և դա գործնականում անհնար է դարձնում Ռուսաստանից որևէ բարձրաստիճան անձի արտահանձնումը։
Ագրեսիայի հանցագործությունը տարբերվում է մյուս միջազգային հանցագործություններից, ինչպիսիք են պատերազմական, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը։ Եթե դրանց համար կան անմիջական մեղավորներ՝ զինվորներ, սպաներ, վարձկաններ, ապա ագրեսիան դասակարգվում է որպես ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործություն։ Այն դրսևորվելու է ներխուժման, օկուպացիայի, անեքսիայի, շրջափակման կամ մի պետության կողմից մյուսի վրա զինված հարձակումների տեսքով։
Նմանատիպ հոդվածներ
Քըլըչի մեկնաբանությունը Ռուբինյանի հետ հանդիպումից հետո
Անթալիայում կայացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացներ Ռուբեն Ռուբինյանինև Սերդար Քըլըչի հանդիպո...
Շիրակի մարզպետը` հրաժարական տալու լուրերի մասին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյ...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Վրաստանի հայտարարությանը
Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով։ Այս մասին Sputnik Արմենիա...
ԱԽ քարտուղարը` պատերազմի վտանգի մասին
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանա...