Չինաստանը պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ին
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել այսպես կոչված «փոխադարձ» մաքսատուրքերը և ամբողջությամբ վերանայել սխալները առևտրային քաղաքականության հարցում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
«Չինաստանը պնդում է, որ Միացյալ Նահանգները պետք է չեղարկի միակողմանիորեն սահմանված «փոխադարձ» տուրքերը և պահանջում է ամբողջությամբ հրաժարվել ոչ ճիշտ քայլերից», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Ապրիլի 2-ին Թրամփը հրաման էր ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նվազագույն տոկոսադրույքը կազմել է 10%: Ընդ որում` երկրների մեծ մասի համար սահմանվել է ավելի բարձր տոկոսադրույք, որը ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի վարչության պարզաբանմամբ, հաշվարկել են կոնկրետ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի ցուցանիշներից ելնելով, որպեսզի դեֆիցիտի փոխարեն հավասարակշռություն լինի։
Ի պատասխան՝ Չինաստանը լրացուցիչ մաքսատուրքեր սահմանեց ամերիկյան ապրանքների համար՝ 34 %–ի չափով, իսկ ապրիլի 10-ից դրանք հասցրեց 84 %–ի։ Ի պատասխան՝ Թրամփը խոստացավ նոր մաքսատուրքեր սահմանել, եթե Պեկինը չհրաժարվի պատասխան քայլերից և հայտարարեց, որ մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ Չինաստանը չի չեղարկել մաքսատուրքերը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտնել է, որ ԱՄՆ-ն այս շաբաթ բարձրացրել է չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը մինչև 104%: Ապրիլի 9–ին Դոնալդ Թրամփը հայտարարեց նոր բարձրացման մասին՝ մինչև 125%։
Ի պատասխան՝ Պետխորհրդին կից Չինաստանի սակագների և դասակարգման կոմիտեն հայտարարեց, որ ապրիլի 12-ից սիմետրիկ մաքսատուրքեր կսահմանվեն ամերիկյան ապրանքների համար՝ նույնպես 125% մակարդակում։
Նմանատիպ հոդվածներ
Քըլըչի մեկնաբանությունը Ռուբինյանի հետ հանդիպումից հետո
Անթալիայում կայացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացներ Ռուբեն Ռուբինյանինև Սերդար Քըլըչի հանդիպո...
Շիրակի մարզպետը` հրաժարական տալու լուրերի մասին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյ...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Վրաստանի հայտարարությանը
Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով։ Այս մասին Sputnik Արմենիա...
ԱԽ քարտուղարը` պատերազմի վտանգի մասին
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանա...