Չինաստանի նախագահը կոչով դիմել է ԵՄ-ին
Չինաստանը և ԵՄ-ն պետք է միասին աշխատեն՝ դիմակայելու ԱՄՆ-ի ահաբեկմանը և պաշտպանելու իրենց շահերն ու միջազգային կանոնները: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպմանը, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV):
«Ներկա պայմաններում Չինաստանի և ԵՄ-ի համար մեծ գործնական նշանակություն ունի խաղաղության, աճի, բարեփոխումների և քաղաքակրթության չորս հիմնական գործընկերության կառուցումը: Չինաստանը և Եվրոպան պետք է հավատարիմ մնան իրենց գործընկերությանը և շարունակեն բաց համագործակցությունը», - ասել է նա:
Սի Ցզինպինի խոսքով՝ չինական կողմը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ և շարժվել դեպի ռազմավարական կայունություն՝ մեծ օգուտներ բերելով Չինաստանի և Եվրոպայի ժողովրդին։
Նույն զրույցի ընթացքում նա հայտարարեց, որ սակագնային պատերազմներում հաղթողներ չկան, իսկ աշխարհի դեմ գնալը նշանակում է մեկուսանալ։ Չինաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ չինական կողմը կպահպանի վստահությունը, սառնասրտությունը և կկենտրոնանա իր աշխատանքը լավ կատարելու վրա։
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարը` պատերազմի վտանգի մասին
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանա...
Քըլըչի մեկնաբանությունը Ռուբինյանի հետ հանդիպումից հետո
Անթալիայում կայացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացներ Ռուբեն Ռուբինյանինև Սերդար Քըլըչի հանդիպո...
Շիրակի մարզպետը` հրաժարական տալու լուրերի մասին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյ...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Վրաստանի հայտարարությանը
Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով։ Այս մասին Sputnik Արմենիա...