Ադրբեջանցի զինվորականները Մոսկվայում կմասնակցեն Հաղթանակի շքերթին
Ադրբեջանցի զինծառայողները Մոսկվայում կմասնակցեն Հաղթանակի շքերթին: Այս մասին հայտնել է լ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։
«Ադրբեջանցի զինվորականները շքերթին կմասնակցեն 80 հոգուց բաղկացած խմբով՝ ադրբեջանական բանակի 80 զինծառայող»,- ասել է նա։
Դեսպանը նշել է, որ իրենք շուտով կմեկնեն Մոսկվա՝ փորձերի։
«Սա մեր ընդհանուր հաղթանակն է»,- հավելել է Մուստաֆաևը։
Մարտի 15-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հեռախոսով կապ են հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել ընթացիկ հարցեր։ Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարը` պատերազմի վտանգի մասին
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանա...
Քըլըչի մեկնաբանությունը Ռուբինյանի հետ հանդիպումից հետո
Անթալիայում կայացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացներ Ռուբեն Ռուբինյանինև Սերդար Քըլըչի հանդիպո...
Շիրակի մարզպետը` հրաժարական տալու լուրերի մասին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյ...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Վրաստանի հայտարարությանը
Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով։ Այս մասին Sputnik Արմենիա...