Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը թողել է պաշտոնը
ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը լքում է Ուկրաինայում իր պաշտոնը։
ԱՄՆ պետքարտուղարությունում հաստատել են, որ Ուկրաինայում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Բրիջիթ Բրինքը լքում է իր պաշտոնը։
Ավելի վաղ այդ մասին տեղեկություն էին տարածել ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ։ Reuters-ի փոխանցմամբ՝ դեսպանի հեռացումը կարող է լրացուցիչ անորոշություն մտցնել Վաշինգտոնի և Կիևի հարաբերություններում։ Աղբյուրների տվյալներով՝ Բրինքը հրաժարական է ներկայացրել սեփական ցանկությամբ։
Բրինքը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2022 թվականի մայիսին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր նախագահ Ջո Բայդենը։
Նմանատիպ հոդվածներ
Աննախադեպ համաձայնություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի...
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը հանդիպել են
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Թուրքիայում Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդպման վերաբերյալ․Ապրիլի 12-ին Անթալիա...
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Սպառնացել է սպանել Թրամփին և Մասկին. հայտարարություն
ԱՄՆ արդարադատության նախարարությունը տարածել է հայտարարություն, որի համաձայն Փենսիլվանիա նահանգում ձերբակալվել է մի տղամա...