Թրամփը հայտարարություն է տարածել
Ավելի քան 75 երկրների համար հայելային մաքսատուրքերի սահմանումn անմիջապես կասեցվում է 90 օրով, քանի որ այդ երկրները պատասխան միջոցներ չեն ձեռնարկել Վաշինգտոնի դեմ։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social սոցցանցում։
«Ելնելով այն փաստից, որ ավելի քան 75 երկրներ դիմել են ԱՄՆ ներկայացուցիչներին և որ այդ երկրները, իմ խնդրանքով, որևէ պատասխան միջոցներ չեն ձեռնարկել ԱՄՆ–ի դեմ, ես 90-օրյա կասեցում եմ հաստատել և փոխադարձ մաքսատուրքի էական 10%-ով իջեցում այդ ժամանակահատվածի համար, որը նույնպես ուժի մեջ է մտնում անհապաղ», – գրել է ԱՄՆ առաջնորդը։
Ապրիլի 2-ին Թրամփը հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին։
Բազային նվազագույն տոկոսադրույքը կկազմի 10%:
Ընդ որում` երկրների մեծ մասի համար սահմանվել է ավելի բարձր տոկոսադրույք, որը ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի վարչության պարզաբանմամբ, հաշվարկել են կոնկրետ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի ցուցանիշներից ելնելով, որպեսզի դեֆիցիտի փոխարեն հավասարակշռություն լինի։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հերքել էր ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը ներմուծման նոր մաքսատուրքերի կիրառման 90-օրյա դադար հայտարարելու հնարավորություն է դիտարկում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարը` պատերազմի վտանգի մասին
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանա...
Շիրակի մարզպետը` հրաժարական տալու լուրերի մասին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյ...
Զախարովան կոչով դիմել է ՀՀ-ին և Ադրբեջանին
ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին և Ռուսաստանին թույլ չտալ թեժացման քայլեր սահմանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտն...
Նազելի Բաղդասարյանը` Մոսկավայում եռակողմ հանդիպման լուրերի մասին
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում...