ՊՆ-ի պարզաբանումը` աղմուկ հանած տեսանյութի վերաբերյալ
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր երեկ և այսօր մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ապրիլի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացրած վարպետաց դասի վերաբերյալ հրապարակված տեսանյութի շուրջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
«Այդօրինակ գրառումները շարունակվում են նաև դատախազության պարզաբանումից հետո:
ՀՀ գլխավոր դատախազի և ակադեմիայի պետի՝ դահլիճ մուտքից անմիջապես հետո ակադեմիայի պետը կանգնած զինանձնակազմին տվել է «Ազա՛տ, նստե՛լ» հրահանգը:
Նշված հրահանգից հետո, երբ զինանձնակազմը նստելիս է եղել, գլխավոր դատախազը ողջունել է կուրսանտներին, վերջիններս ուղղվել են, ողջունել հանրապետության գլխավոր դատախազին և հետո զբաղեցրել իրենց տեղերը:
Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են:
Կից ներկայացնում ենք վերոշարադրյալը փաստող տեսանյութը (որի սկզբնական հատվածը մինչ այս չի հրապարակվել) և կոչ անում կուրսանտների՝ ՀՀ բանակի ապագա սպաների շուրջ անհեթեթություններ չհյուսել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԱԽ քարտուղարը` պատերազմի վտանգի մասին
Հայաստանը շարունակելու է հերքել և աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծվի, որպեսզի սահմանա...
Շիրակի մարզպետը` հրաժարական տալու լուրերի մասին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյ...
Զախարովան կոչով դիմել է ՀՀ-ին և Ադրբեջանին
ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին և Ռուսաստանին թույլ չտալ թեժացման քայլեր սահմանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտն...
Նազելի Բաղդասարյանը` Մոսկավայում եռակողմ հանդիպման լուրերի մասին
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում...