Պենտագոնից նշել է՝ որն է ԱՄՆ-ի համար ամենալուրջ հնարավոր վտանգը
Պենտագոնը կարծում է, որ ԱՄՆ-ի համար ամենալուրջ հնարավոր վտանգը կլինի նրա պոտենցիալ հակառակորդների կողմից տիեզերք միջուկային զենքի տեղակայումը։ Այս մասին Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավար, գեներալ Սթիվեն Ուայթինգը։
«Սպառնալիքներից, որոնց մենք կարող ենք հանդիպել, սա ամենաանհանգստացնողն է։ Մենք, անշուշտ, դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի համոզվենք, որ նման սարքը վտանգ չի ներկայացնում մեր տիեզերական հնարավորությունների համար»,-ասել է նա`պատասխանելով հարցին, թե ինչ հետևանքներ ունի Միացյալ Նահանգների համար «միջուկային զենքի տեղակայումը ուղեծրում»:
Օրենսդիրը պնդել է, որ Ռուսաստանը նման զինատեսակներ տիեզերք տեղակայելու ծրագրեր ունի։
«Մենք, անշուշտ, դիտարկում ենք բոլոր հնարավոր տարբերակները՝ մեր տիեզերական ներուժի համար նման սարքի հետ կապված սպառնալիք թույլ չտալու համար», - ասել է Ուայթինգը և հավելել․ «Ես համաձայն եմ, որ սա ամենավտանգավոր պոտենցիալ զենքն է մեր տիեզերական ճարտարապետության համար»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ․ Թրամփ
ԱՄՆ-ն պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույց...
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...
Պատրաստ եմ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվ...
Գյումրին քաղաքապետ է ընտրում․ մանրամասներ
Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։Նիստը վարում է Հայաստանի...