Մենք չենք կարող պարզապես նստել ու սպասել․ Ալիև
Իրանի հետ քննարկվող կարևոր նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող և Իրանի միջոցով Ադրբեջանի ու Նախիջևանի կապն ապահովող երկաթուղային հաղորդակցության ստեղծումն է։ Այս մասին ԱԴԱ համալսարանում կայացած միջազգային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ճանապարհի շինարարությունն արդեն սկսվել է։ Ներկայումս կառուցվում է կամուրջ։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա դրա կառուցման համար անհրաժեշտ է Իրանի և Ադրբեջանի համաձայնությունը, քանի որ Հայաստանը շարունակում է արգելափակել մեր մուտքը դեպի Նախիջևան։
Մենք չենք կարող պարզապես նստել ու սպասել, որոշել ենք կառուցել շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը տարածաշրանում կշարունակի մնալ որպես փակուղի», – ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ․ Թրամփ
ԱՄՆ-ն պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույց...
Սա բավականին ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար․ Գալուզին
Մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ,...
Պատրաստ եմ ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցվ...
Գյումրին քաղաքապետ է ընտրում․ մանրամասներ
Գյումրիում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Այսօր ավագանին համայնքապետ է ընտրելու։Նիստը վարում է Հայաստանի...