Ինչ են քննարկել Վահան Կոստանյանն ու իր թուրք գործընկերը
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի իր գործընկերոջը։ Այս մասին Կոստանյանը հայտնել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Ըստ գրառման` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Բերիս Էքինջիի հետ և քննարկել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման հարցերը։
«Կարևոր քննարկում է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և նոր համագործակցության հնարավոր ոլորտների շուրջ: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- նշել է Կոստանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Աննախադեպ համաձայնություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի...
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը հանդիպել են
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Թուրքիայում Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդպման վերաբերյալ․ Ապրիլի 12-ին Անթալի...
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Սպառնացել է սպանել Թրամփին և Մասկին. հայտարարություն
ԱՄՆ արդարադատության նախարարությունը տարածել է հայտարարություն, որի համաձայն Փենսիլվանիա նահանգում ձերբակալվել է մի տղամա...