Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում. Փաշինյան
Մենք ունենք գիտելիքի պակաս․
Այս մասին այսօր կառավարության նիստում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով իրեն և կառավարության անդամներին։
«Որովհետև եթե մենք սովորեինք իրար հետ, ես սովորեի, 6 տարի առաջ այս նույն ելույթը այստեղ նույն ձևով կունենայի։ Էն, որ ես հիմա եմ դրա մասին խոսում, դա նշանակում է, որ մեկս դպրոցում մնացել է առաջին դասարանում։ Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Այն, որ ասում եմ՝ մարդիկ ունեն գիտելիքի պակաս, ինչի՞ պատճառով է. որովհետև մե՛նք ունենք գիտելիքի պակաս։ Մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք դեպի աղքատություն, դեպի տգիտություն և այդպես շարունակ»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ երբ հանդիպումների ժամանակ լսում է մարդկանց, հասկանում է, որ խնդիրը չգիտեն։
«Թուղթ ա, որ պրինտ ենք անում․ ո՞ւմ ա հետաքրքիր՝ դա որևէ բան նշանակում է, թե ոչ։ Դեղ է, որ լցնում ենք բուժառուի վրա, բայց չգիտենք՝ ինչ խնդիր ունի, ինչի կարիք ունի»,- հավելել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավինյանը՝ Երևանի օդի որակի մասին
Այս սեզոնին օդի որակը զգալիորեն բարելավվում է: Խնդիրներ ունենում ենք հիմնականում ձմռան ամիսներին: Այս մասին Երևանի քաղաք...
Գյումրու քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը
Վարդան Ղուկասյանը կրկին ընտրվել է Գյումրու քաղաքապետ: Նա նախկինում այդ պաշտոնում եղել է 13 տարի: Ընտրություններում ընդդի...
Ղուկասյանը պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նորընտիր ղեկավար Վարդան Ղուկասյանը երդմամբ պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը Հ...
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն. Ալիև
Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...