Պռոշյանցիների և ՏԿԵ փոխնախարարի հանդիպումը ավարտվել է
Պռոշյանի և Քասախի բնակիչների բողոքի ֆոնին կայացած հանդիպումն ավարտվել է, իսկ թիվ 25 երթուղու հարցում կառավարությունը դիրքորոշումը չի փոխում
Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչների պահանջները քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխնախարարի մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ, որը տևել է շուրջ 2,5 ժամ։ Թեև քաղաքացիները պնդում էին չհանել թիվ 25 համարի երթուղին, կառավարությունը շարունակում է մնալ իր նախորդ որոշման շրջանակում։
Միևնույն ժամանակ, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը, որը սպասարկում է նշված երթուղին, հայտնել է, որ պատրաստ է տրանսպորտի սակագինը նվազեցնել 50 դրամով։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել էին Երևան–Աշտարակ ճանապարհը՝ բողոքելով երթուղու հնարավոր վերացման դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուք՝ Հ1-ի եթերից հետո. գործը դատարանում է
Քաղաքագետներ Սուրեն Սահակյանի և Արեգ Քոչինյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել...
Որ դեպքում արցախցիները գումար կստանան
2023 թ. հոկտեմբերից ի վեր պետբյուջեից Արցախից տեղահանվածներին աջակցելու նպատակով հատկացվել է ավելի քան 115 միլիարդ դրամ՝...
Արցախը չի լուծարվել. իրավական հիմք չկա. հայտարարություն
Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից սույն թվականի ապրիլի 5-ի հայտարարությանը, այն է. «Լեռնային Ղարաբաղ...
11,000+ արցախցի լքել է Հայաստանը
2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 15,642-ը: Այսինքն, 2023-ի սեպ...