Հայտնի է ԱՄՆ-ի մաքսատուրքերի ցուցակում ՌԴ-ին չընդգրկելու պատճառը
ԱՄՆ-ը Ռուսաստանին չի ներառել այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ մաքսատուրքեր են սահմանվում, քանի որ Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ է վարում Մոսկվայի հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ, ասել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է այլ պետություններից ներմուծման համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին: Մաքսատուրքերի բազային չափը կազմել է 10 տոկոս, ԵՄ-ի դեմ՝ 20 տոկոս, Չինաստանի դեմ՝ 34 տոկոս։
«Ակնհայտ է, որ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և ես կարծում եմ, որ նախագահը որոշում է կայացրել չխառնել այս երկու հարցերը։ Դա չի նշանակում, որ Ռուսաստանին բոլորովին այլ կերպ են վերաբերվելու, քան ցանկացած այլ երկրի», - նշել է Հասեթը։
Նրա խոսքով՝ կողմերը հակամարտության մեջ կորցնում են մարդկանց։ Դրա ֆոնին, պարզաբանել է նա, մաքսատուրքերի հարցը խաղաղության հասնելու փորձերի ժամանակ հանելն անարդյունավետ կլիներ։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանից, Բելառուսից և մի շարք այլ երկրներից ապրանքների մաքսատուրքեր չսահմանելու Թրամփի որոշումը բազմաթիվ վարկածներ և ենթադրություններ է առաջացրել:
Նմանատիպ հոդվածներ
Եվրախորհրդարանից կոչ են արել դադարեցնել շփումները Էրդողանի հետ
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Միխայել Գալերը կոչ է արել դադարեցնել Եվրամիության շփումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ...
Պենտագոնում «հարձակվել» են Թրամփի վրա
Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագներն ու սպառնալիքները ոչնչացնեն ռազմական ոլորտում Կանադայի հետ գործընկերությունը, Պեն...
Թրամփը Բայդենին մեղադրում է օրական 6 անգամ. 50 օրվա մեղադրեքների շարքը
ԱՄՆ նախագահ Թրամփը, ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի ազգանունը նշում է օրական միջինը 6 անգամ՝ սովորաբար նրան բոլոր դժբախտությո...
Լեհաստանը նոր սահմանափակումներ է մտցնում միգրանտների համար. մանրամասներ
Մարտի 27-ից ժամանակավորապես սահմանափակում են Բելառուսի հետ երկրի սահմանը հատելուց հետո ապաստան ստանալու հնարավորությունը...