Եվրախորհրդարանից կոչ են արել դադարեցնել շփումները Էրդողանի հետ
Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Միխայել Գալերը կոչ է արել դադարեցնել Եվրամիության շփումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մինչև Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակումը:
«Քանի դեռ Իմամօղլուն գտնվում է կալանքի տակ, մենք պետք է սառեցնենք ԵՄ-ի և անդամ երկրների շփումները քաղաքական մակարդակով։ Դա զգալիորեն կուժեղացներ ճնշումը Էրդողանի վրա», - ասել է Գալերը գերմանական Bild թերթին։
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը նշել է, որ չի պաշտպանում շփումների լիակատար խզումը, քանի որ Թուրքիան «շարունակում է մնալ ԵՄ կարևոր գործընկերը» միգրացիայի, անվտանգության, ինչպես նաև ուկրաինական հակամարտության հարցերում: Քաղաքական գործիչը նաև կոչ է արել ակտիվացնել շփումները թուրքական ընդդիմության հետ։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Թուրքիայի դատարանը մարտի 23-ին կոռուպցիայի մեջ կասկածվող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Ընդ որում, ահաբեկչության մասին երկրորդ գործի հետաքննության շրջանակներում ձերբակալման խնդրագիրը մերժվել է: Իմամօղլուի հետ միասին ձերբակալվել են քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ, դատական գործով անցնում է ավելի քան 90 մարդ: Իմամօղլուն կարող է բողոքարկել դատարանի կալանավորման որոշումը։ Ստամբուլի գլխավոր դատախազությունն, իր հերթին, մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, որը մերժել է իմամօղլուի ձերբակալման միջնորդությունը ահաբեկչության գործով: Վերջնական որոշում կարող է կայացնել միայն Սահմանադրական դատարանը:
Նմանատիպ հոդվածներ
Պենտագոնում «հարձակվել» են Թրամփի վրա
Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագներն ու սպառնալիքները ոչնչացնեն ռազմական ոլորտում Կանադայի հետ գործընկերությունը, Պեն...
Հայտնի է ԱՄՆ-ի մաքսատուրքերի ցուցակում ՌԴ-ին չընդգրկելու պատճառը
ԱՄՆ-ը Ռուսաստանին չի ներառել այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ մաքսատուրքեր են սահմանվում, քանի որ Վաշինգտոնը ներկայո...
Թրամփը Բայդենին մեղադրում է օրական 6 անգամ. 50 օրվա մեղադրեքների շարքը
ԱՄՆ նախագահ Թրամփը, ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի ազգանունը նշում է օրական միջինը 6 անգամ՝ սովորաբար նրան բոլոր դժբախտությո...
Լեհաստանը նոր սահմանափակումներ է մտցնում միգրանտների համար. մանրամասներ
Մարտի 27-ից ժամանակավորապես սահմանափակում են Բելառուսի հետ երկրի սահմանը հատելուց հետո ապաստան ստանալու հնարավորությունը...