Հոկեյիստ Օվեչկինը կրկնել է կանադացու ռեկորդը
«Վաշինգտոն Քեփիթալսի» ավագ և ռուսական հոկեյի խորհրդանիշ Ալեքսանդր Օվեչկինը երկու գոլ է խփել «Չիկագո Բլեքհոքսի» հետ խաղում և կրկնել կանադացի Ուեյն Գրեցկիի ռեկորդը գոլերի քանակով:
Հանդիպման երկրորդ գոլը Ալեքսանդր Օվեչկինի համար 894-րդն է դարձել Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր խաղերում։ Խաղն ավարտվել է 5:3 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
Օվեչկինը Գրեցկու ռեկորդը կրկնելուց հետո արել է իր առաջին մեկնաբանությունը․ «Դժվար է ինչ–որ բան ասել։ Շատ հույզեր»։
Ավելի վաղ նման արդյունքի էր հասել միայն կանադացի Ուեյն Գրեցկին։ 1994-ին նա դարձավ ռեկորդակիր, իսկ վերջին 894 գոլը խփեց 1999-ին: Այդ ժամանակից ի վեր նրա ռեկորդը համարվում էր անհասանելի:

Նմանատիպ հոդվածներ
«Ինձ հետ ոչ ոք չի ուզում մենամարտել․ Արման Ծառուկյան
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկ...
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ։ Այս մաս...
Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Լալայան
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Եվրոպայի առաջնության չեմպիոններին, մեդալակիր...
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում են
Արթուր Դավթյանը Թուրքիայի Անթալիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մ...