Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Լալայան
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Եվրոպայի առաջնության չեմպիոններին, մեդալակիրներին, մարզչական շտաբին ու բուժանձնակազմին: Նշենք, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շնորհակալություն են հայտնել շնորհավորանքների համար:
Գերծանր քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակված Վարազդատ Լալայանը խոստովանել է՝ չեմպիոնությունը սպասված էր:
«Շատ ուրախ եմ, որ կարողացա պահպանել չեմպիոնությունս: Եվրոպայում մրցակցությունը փոքր-ինչ թույլ է: Այս տարվա կարևոր նպատակներից մեկն աշխարհի առաջնությունն է:
Պետք է բոլոր ուժերս ներդնեմ՝ այնտեղ ևս հաջողության հասնելու համար: Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա»,- ասել է Լալայանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ։ Այս մաս...
«Ինձ հետ ոչ ոք չի ուզում մենամարտել․ Արման Ծառուկյան
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (մինչև 70 կգ) UFC-ի դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկ...
Սամբիստ Մհեր Օհանյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Հայ սամբիստները հերթական մեդալներն են նվաճել Կիպրոսում ընթացող Եվրոպայի առաջնությունում։Մհեր Օհանյանը (71 կգ) դարձել է Ս...
Եվրոպայի չեմպիոններին և մեդալակիրներին դիմավորել են «Զվարթնոցում»
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորեցին ծանրամարտի Եվրոպայի չեմպիոններին, մեդալակիրներին, Հայաստանի կանա...