Մի շարք դատապարտյալներ տեղափոխվել են այլ ՔԿՀ-ներ, ոմանք` «ԱԱԾ մեկուսարան». Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նոր պատերազմ է հայտարարել քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Արդեն մի քանի օր է հատուկ ջոկատայինները ներխուժում են ՀՀ բանտերի կոնկրետ խցեր ու տակնուվրա անում։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ այս օպերացիաների արդյունքում դատապարտյալներ են տարհանվել ու այլ բանտեր ուղարկվել։ Բայց դա ամենը չէ. որոշ դատապարտյալների, որպես պատիժ, Երեւան Կենտրոն ՔԿՀ կամ բոլորին հայտնի՝ «ԱԱԾ մեկուսարան» են ուղարկել։ ՀՀ բանտերում առավել հայտնի «Զիլ Դավոն», Մուշեղ Մանուչարյանը, Գեղամ Բաղդասարյանը գլխավորել են բանտերում դատապարտյալներին ճնշելու օպերացիան, ինչի արդյունքում նրանց տարհանել են բանտերից ու այլ ՔԿՀ-ներ տեղափոխել։
Նշենք, որ ի պատասխան առկա խայտառակ իրավիճակի՝ ՔԿ ծառայությունը հայտնել էր. «Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տեւական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ եւ հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։
Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի եւ այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք եւ ցմահ դատապարտյալներ դրսեւորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին եւ այլն»»։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Որ երկրի հետ է պատրաստվում ԱՄՆ–ն պատերազմ սկսել Իրանի դեմ. The Daily Mail
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի հետ միասին ծրագրում է առաջիկա շաբաթներին պատերազմ սկսել Իրանի դեմ, գրում է The Daily...
Քանի զոհ կա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով
Եմենի մայրաքաղաք Սանայում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ վեցը։ Այս մասին հայտարարել է Եմենի...
ՌԴ զինված ուժերը գրոհել են Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարների հետ հանդիպման վայրը
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Ռուսաստանի զինված ուժերը գրոհել են Կրիվ...