Որ երկրի հետ է պատրաստվում ԱՄՆ–ն պատերազմ սկսել Իրանի դեմ. The Daily Mail
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի հետ միասին ծրագրում է առաջիկա շաբաթներին պատերազմ սկսել Իրանի դեմ, գրում է The Daily Mail թերթը։ Բրիտանական տաբլոիդի աղբյուրների փոխանցմամբ՝ ամերիկացիներն ու իսրայելցիները ծրագրում են վերացնել իրանական միջուկային ծրագիրը։
«Այս առավոտ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Դոնալդ Թրամփի՝ գլոբալ առևտրային պատերազմ սկսելու որոշման վրա: Բայց մի քանի շաբաթից այն մարդը, ով անցյալ ամիս խոստացավ «խաղաղություն բերել ուժի միջոցով», ծրագրում է իրական պատերազմ սկսել»,- գրում է բրիտանական թերթը:
Լրագրողի խոսքով՝ մի քանի բարձրաստիճան քաղաքական, ռազմական և դիվանագիտական աղբյուրներ նրան պատմել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակվելու ծրագրերի մասին՝ վերացնելու միջուկային զենքի ծրագիրը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փետրվարի զեկույցում ասվում է, որ Իրանը զգալիորեն մեծացրել է հարստացված ուրանի պաշարները, նշում է Daily Mail-ը: «Իրանը միակ ոչ միջուկային պետությունն է, որը հարստացնում է ուրանը այնքան, որ ինձ լուրջ անհանգստություն է պատճառում», - մարտի 3-ին ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին:
«Իրանի միջուկային ծրագրի առաջընթացի մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալը միշտ էլ դժվար է եղել: Բայց իրականությունն այն է, որ դրանք շատ ավելի մոտ են, քան որևէ մեկը կարող է պատկերացնել»:
Ավելի վաղ գրել էինք, որ նախօրեին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանը գործարքի չգնա ԱՄՆ-ի հետ, ապա «կլինեն այնպիսի ռմբակոծություններ, որոնց նման նրանք երբեք չեն տեսել»։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Գյումրու բոլոր 82 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝...
Իրանական Mehr գործակալության անունից կեղծ ինֆորմացիա է տարածվում
Իրանը փակում է օդային տարածքն ու բանակը տեղափոխում մարտական պատրաստության՝ ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով։ Տելեգրամյան ալի...
Նիկոլ Փաշինյանը՝ նոր էսկալացիայի հավանականության մասին
Եթե վստահության խնդիր չլիներ, խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր...
Վեհափառը դիմել է՝ Ադրբեջան գնացած, Գերմանիայի նախագահին
Մայր Աթոռի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Նկատի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջա...