Կեցցե՛ քաղաքական առուծախը, որը նոր երևույթ չէ. Բաղդասարյան
Եվ ուրեմն կեցցե՛ քաղաքական առուծախը, որը նոր երևույթ չէ. հարցն այն է՝ ծախողի՞, թե՞ ծախվողի դերում ես: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար, Գյումրիի ավագանու ՔՊ թեկնածու Նազելի Բաղդասարյանը:
«Ե՛վ Գյումրու, ե՛վ գյումրեցիների համար եք պատասխանատու։
Ու Աստված չանի՝ մեկի գլխից մազ ընկնի։ Ի դեպ, բոլոր այն պնդումները, թե այս որոշումից ի վեր քաղաքական պատասխանատվություն չեք կրելու, դատարկաբանություն են։
Իսկ եղավ այն, ինչի մասին ասում էինք։ Գյումրու ճակատագիրն այս մարդկանց ի բնե հետաքրքիր չի եղել։ Իրենք իշխանազավթում էին տենչում, և տերերի ցուցմամբ պատրաստ եղան Գյումրին դնել զոհասեղանին։
Իսկ այլընտրանք կար՝ գնալ նոր ընտրությունների։ Բայց չէ՞ որ մարդիկ հենց այսօր են անցնում ընտրակաշառքի գործերով։ Եվ բնական է, որ նոր ընտրությունների պարագայում հավաքած ձայների կեսն էլ չէին ունենա։
Եւ ուրեմն կեցցե՛ քաղաքական առուծախը,որը նոր երևույթ չէ։
Հարցն այն է՝ ծախողի՞, թե՞ ծախվողի դերում ես։
Ինչևէ, ոմանց թասիբի և արժանապատվության մասին պատկերացումներս ամբողջացան։
Սպասելի էր»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Նա՝ բատուտի վրա ցատկելով, դարձավ նախարար․ Զախարովա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը ոչինչ չունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ծառայե...
Փառք Տիրոջը. Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին
Փառք Տիրոջը, որը բարին է, թող կատարվի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան...
Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի սահմանների բացումը, կփոխի իրավիճակը․ Ուրսուլա
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրան...
Մակրոնի կոշտ արձագանքը՝ ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի
Ֆրանսիական բիզնեսը պետք է ժամանակավորապես դադարեցնի ԱՄՆ-ում ցանկացած ներդրումային ծրագիր: Այս մասին հայտարարել է Ֆրանսիա...