Վրաստանի նախագահը նախ կայցելի Ադրբեջան, ապա՝ Հայաստան
«Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրված, Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, ապա՝ Հայաստան։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Նշվում է, որ Կղավելաշվիլիի նախատեսված այցերի մասին տեղեկությունը հրապարակել է նրա միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Լուկա Էխվաիան։
Այս երկու երկրներ այցելել է նաև «Վրացական երազանք»-ի առաջնորդ Իրակլի Կոբախիձեն՝ 2024 թվականի ընտրություններից հետո։ Մարտի 20-ին նա կրկին եղել է Երևանում և ներկա գտնվել Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը և Ադրբեջանը այն քիչ երկրներից էին, որոնք շնորհավորել էին Միխեիլ Կղավելաշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Աննախադեպ համաձայնություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի...
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը հանդիպել են
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Թուրքիայում Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդպման վերաբերյալ․ Ապրիլի 12-ին Անթալի...
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։ Ադրբեջա...