Միրզոյանի ուղերձը` Լավրովին
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ:
Այս համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են՝ հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։
Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը և նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից, մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։
Ցանկանում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը` Բաքվում տեղի ունեցող շինծու դատավարության մասին
CNA-ը (Catholic News Agency) ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին: Հոդվածի հեղինակ՝ պա...