Հայաստանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ. Գալուզին
Անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, բայց Հայաստանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք համոզված ենք, որ անհնար է լինել միաժամանակ երկու հակադիր ասոցիացիաներում, ինչպես ԵԱՏՄ-ն ու Եվրամիությունն է»,- ասել է Գալուզինը։
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն հավասար պետությունների ասոցիացիա է, մինչդեռ ԵՄ-ն մի կառույց է, որտեղ «կա կարգապահություն՝ ստորադասված բրյուսելյան չինովնիկների կողմից իրականությունից կտրված հակառուսական պատմություններին»։
«Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինելու: Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի հայ հասարակությունն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում»,- նշել է փոխնախարարը։
Գալուզինը հավելել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Խանդանյանն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը
Ես կարծում եմ՝ չարժե մտնել բառախաղի մեջ՝ նոր նախապայմաններ, հին նախապայմաններ, դրանք կան եւ դրանք նախապայմաններ են: Այս...