Քաղաքականություն

Գալյանն` Ալիևի առաջ քաշած նախապայմանների մասին

Գալյանն` Ալիևի առաջ քաշած նախապայմանների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջ քաշվող նախապայմանները, ես որպես նախապայման չեմ դիտարկում։ Այս մասին  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար առաջ քաշվող նախապայմանները, ես որպես նախապայման չեմ դիտարկում։ Այս մասին  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:


«Կառավարությունը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը։ Հնչեցված մտքերը ես որպես նախապայման չեմ դիտարկում, կարծում եմ՝ կառավարությունն էլ չի դիտարկում։ Խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը։ Թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանագրի կնքումը, կարծում եմ, որ շուտով հանրությանը հայտնի կլինի»,- ասել է նախարարը:


Ապրիլի 2-ին Ալիևը կրկնել էր այն 2 պայմանները, որոնց կատարման դեպքում կստորագրի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացման անհրաժեշտություն և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, «հանել» Հայաստանի հիմնական օրենքից- խմբ.)։


Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, Գալյանը հիշեցրել է՝ իրենք աշխատում են Սահմանադրության նոր տեքստի վրա, մանրամասներ չի կարող ասել, բայց վստահեցնում է՝ տեքստը չի լինելու գաղտնի և ինչ-որ պահի հանրայնացվելու է, յուրաքանչյուր կետ ու նորմ քննարկվելու է հանրության հետ։


Գալյանի խոսքով՝ նոր սահմանադրության տեքստը կարող է լինել 8-10 ամսվա ընթացքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250