Աշխարհի համար կհանգեցնեն լայնածավալ և անդառնալի հետևանքների. Զախարովա
Իրանի միջուկային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ռմբակոծման սպառնալիքներն անընդունելի են, Մոսկվան հանդես է գալիս Արևմուտքի հետ Իրանի թյուրըմբռնումների դիվանագիտական լուծման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դրսից հնչող սպառնալիքները, ինչպես, օրինակ, Իրանի միջուկային և էներգետիկ կառույցի ռմբակոծությունների մասին, որոնք ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի համար անխուսափելիորեն կհանգեցնեն լայնածավալ և անդառնալի ռադիոլոգիական հետևանքների, պարզապես անընդունելի են», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Մոսկվան հանդես է գալիս Իրանի և Արևմուտքի երկրների հակասությունների դիվանագիտական լուծման որոնման և կայուն բանակցային լուծումների որոնման օգտին:
«Դա կվերացնի Արևմուտքի նախապաշարմունքներն ու թյուրըմբռնումները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ միաժամանակ հաշվի առնելով Թեհրանի օրինական շահերը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում, ինչը բխում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Թեհրանի մասնակցությունից», - ընդգծել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «NBC News» հեռուստաալիքին տված հարցազրույցում սպառնացել էր աննախադեպ ռմբակոծություններով, եթե ԱՄՆ-ն և Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր չկնքեն:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
Մարտուն Գրիգորյանը հաղորդագրություն տարածեց
Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է։ Այս մասին ֆեյսբուքյան...
Հայտնի է Մարտուն Գրիգորյանի որոշումը. ArmLur
Քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ Այս...
Մարտուն Գրիգորյանի որոշումը. Գյումրին նոր քաղաքապետ կունենա
«Մեր քաղաք»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել։«Հարգելի՛ գյումրեցիներ, շնորհ...